Հայտնի է Թուրքիայում «վճար ծառայության դիմաց» ծրագրին դիմողների թիվը

Սեպտեմբերի 6-ին Թուրքիայում հրապարակված տվյալներով՝ «Վճար ծառայության դիմաց» ծրագրին դիմումների թիվը 477955 է, իսկ դիմումի ընթացակարգն ավարտածների թիվը՝ 125344։

Այս մասին հայտնում է CNN Turk–ը։

Հիշեցնենք, որ «վճար ծառայության դիմաց» ծրագիրը Թուրքիայի խորհրդարանը կրկին ընդունեց այս տարվա հուլիսի 26-ին։ Նախատեսվում է, որ այն կներդրվի 2019թ․։

Ընդունված ծրագրում կան մի քանի փոփոխություններ․ ծրագրին 1993թ․ դեկտեմբերի 31-ի փոխարեն կարող են դիմել 1994թ․ հունվարի 1–ին և դրանից առաջ ծնվածները, զինծառայության հիմնական կրթության համար ընդունվել է 21–օրյա ժամկետը։

Ծառայությունից ազատվելու վճարը մնացել է նույնը՝ 15 հզ լիրա (մոտ 3000 դոլլար)։

Հավելենք, որ այս ծրագիրը նախատեսված է 18 տարեկանը լրացած Թուրքիայի այն քաղաքացիների համար, ովքեր առնվազն 3 տարի աշխատել են արտասահմանում։ Զինծառայությունից ազատվելու համար պետք է վճարել որոշակի գումար և անցնել զինծառայության հիմնական կրթություն, որը տևում է մոտ 1 ամիս։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *