Կամո Քոչունցը ազատվել է զորահավաքային վարչության պետի պաշտոնից

ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ–մայոր Կամո Քոչունցը ազատվել է զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից:


ՀՀ ԶՈւ ԳՇ կազմ­զորահավաքային վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2013 թվականի հունիսի 10-ին:

Կենսագրությունը ՊՆ կայքից․

Կամո Քոչունց

Կամո Քոչունց

1992թ.-ից ՀՀ ԶՈՒ կազմում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ:

ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ:

ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ ” գլխավոր շտաբի պետի տեղակալ:

ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ–մայոր» զինվորական կոչում:

ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսար:

ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ 4–րդ բանակային կորպուսի հրամանատար:

ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ 5–րդ բանակային կորպուսի հրամանատար:

ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ ԳՇ կազմ­զորահավաքային վարչության պետ:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

վարտել է բարձրագույն հրամանատարական համազորային ուսումնարանը:

սովորել է ՌԴ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում:

ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների

1984-1992թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

1985-1987թ.-ին ԽՍՀՄ զորախմբի կազմում գործուղվել է Ա‎ֆղանստան, մասնակցել մարտական գործողություն­ներին:

1992-94թթ. մասնակցել է Արցախյան ազատամարտին:

Պարգևներ

Պարգևատրվել է ՀՀ «Սուրբ Վարդան Մամիկոնյան», «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի և ԽՍՀՄ «Կարմիր աստղ» շքանշաններով, ՀՀ «Արիության համար», «Մարտական ծառայության», «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանների, ՊՆ «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան» «Դրաստամատ Կանայան», «Անբասիր ծառայության համար» մեդալներով, գերատեսչական այլ մեդալներով:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *