Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հրետանավորները, ավիացիոն և ՀՕՊ ուժերը համատեղ վարժանքների ընթացքում ոչնչացրել են պայմանական «հակառակորդի» կենդանի ուժն ու կարևոր օբյեկտները։
Այս մասին սեպտեմբերի 6–ին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Վարժանքներին ներգրավվել են զենիթահրթիռային համալիրներ, Մի-8ՄՏ բազմանպատակային և Մի-24Պ հարվածային ուղղաթիռներ, ԱԹՍ–ներ, կապի հետախուզման և ղեկավարման միջոցներ։
«Ալագյազ» զորավարժարանում ավիացիայի նշանառուները և հետախույզները ապահովել են հրետանավորներին, ՀՕՊ ստորաբաժանումներին և օդաչուներին կորդինատներով՝ կիրառելով կապի հետախուզման և ղեկավարման «Ստրելեց» համալիրներ և ԱԹՍ–ներ։
Զորավարժություններն անցկացնում են օգոստոսի 20–ից մինչև սեպտեմբերի 15–ը՝ ռազմաբազայի հրամանատարի ղեկավարությամբ։
Նանե Պետրոսյան