Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2018թ. մայիսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 3 դեպք: Մահացածներից միայն մեկն է մարտական կորուստ:
• Մայիսի 20-ին հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Նախիջևանի հատվածում հայկական կողմի կրակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Թաթարով Ադիլ Ալի օղլուն (Tatarov Adil Əli oğlu): Կան հիմնավոր տվյալներ, որ վերջինս հատուկջոկատային էր:
• Մայիսի 21-ին Եվլախի շրջանում սպանվել է Թարթառի շրջանի Սարով գյուղի բնակիչ, Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Փաշաև Շահրիյար Գյունդուզ օղլուն (Paşayev Şəhriyar Gündüz oğlu): Զինծառայողին սպանել է Եվլախի շրջանի ՌՈ բաժանմունքի աշխատակիցը:
• Մայիսի 22-ին ավտովթարում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ենթասպա Մուրադով Մուրադ Մուհամադալի օղլուն (Muradov Murad Məhəmmədəli oğlu):
Ընդհանուր առմամբ՝ 2018 -ի հունվարի 1-ից մայիսի 31-ը բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 13 զինծառայողի մահվան մասին. մահացածներից մեկի անունը հայտնի չէ:
Ամիս | Մարտական | Ոչ մարտ. | Անհայտ |
Հունվար | 3 | 1 | – |
Փետրվար | 1 | 1 | 1 |
Մարտ | 2 | – | – |
Ապրիլ | – | – | 1 |
Մայիս | 1 | 2 | – |
Ընդհանուր | 7 | 4 | 2 |
Շեշտենք, որ կորուստների իրական պատկերը կարող է իրականում շատ ավելի մեծ լինել, քանի որ, ինչպես ցույց է տվել նախորդ տարիների փորձը, Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները, իսկ որոշ կորուստների մասին միայն տարիներ անց է տեղեկություն հայտնվում:
Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ: