Ավտովթարում մահացել է Ադրբեջանի ԶՈւ ենթասպա

Մայիսի 22-ին ավտավթարում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ենթասպա Մուրադով Մուրադ Մուհամադալի օղլուն (Muradov Murad Məhəmmədəli oğlu): Այս մասին այսօր հայտնել են մի շարք ադրբեջանական լրատվակայքեր:

Նշվում է, որ ավտովթարը տեղի է ունեցել Ադրբեջանի Բեյլագանի շրջանում: Անդրադառնալով մամուլի հրապարակումներին՝ Ադրբեջանի ՊՆ-ն մեղադրել է որոշ ԶԼՄ-ների չճշտված տեղեկություններ հաղորդելու մեջ, սակայն փաստացի հաստատել է զինծառայող կորցնելու մասին լուրը:

Ադրբեջանի ՊՆ-ն պարզաբանել է, որ ենթասպա Մուրադով Մուրադը արձակուրդի մեջ էր և ավտովթարի է ենթարկվել իր անձնական մեքենայով: Մահացել է նաև նրա ուղևորներից մեկը, ով քաղաքացիական անձ էր:

Մուրադ Մուրադովի մեքենան

Մուրադ Մուրադովի մեքենան

Նշենք, որ 2018 թվականի ընթացքում մեզ հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների մահվան 13 դեպք. մահացածներից մեկի անունը հայտնի չէ: Հավելենք, որ ադրբեջանական կողմը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները, իսկ ՃՏՊ-ներում մահացածների մասին հազվադեպ է հայտնի դառնում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *