Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Այսօր՝ մայիսի 21-ին, Եվլախի շրջանում սպանվել է Թարթառի շրջանի Սարով գյուղի բնակիչ, Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Փաշաև Շահրիյար Գյունդուզ օղլուն (Paşayev Şəhriyar Gündüz oğlu)։

Այս մասին հայտնում է ադրբեջանական Meydan TV կայքը նշելով, որ զինծառայողին հրազենային վնասվածք է հասցրել և սպանել Եվլախի շրջանի ՌՈ բաժանմունքի աշխատակից, լեյտենանտ Էլչին Մամմեդովը։

Փաշաև Շահրիյար Գյունդուզ օղլուն (Paşayev Şəhriyar Gündüz oğlu)

Փաշաև Շահրիյար Գյունդուզ օղլուն (Paşayev Şəhriyar Gündüz oğlu)

Կայքին տեղեկություն տվողը հայտնել է, որ զինծառայողի դիակը Եվլախի կենտրոնական հիվանդանոցում է, սակայն հիվանդանոցում զանգերին չեն պատասխանել։

Աղբյուրը նշել է նաև, որ Էլչին Մամեդովը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի վարորդի բարեկամն է։

Լրատվամիջոցը կապ է հաստատել Սարովի գյուղապետարանի հետ, որտեղից հայտնել են, որ Փաշաևը գրանցված է իրենց Քյովդադըք գյուղում, սակայն այնտեղ չի ապրում, այդ պատճառով էլ որևէ տեղեկություն չեն կարող տրամադրել։

Եվլախի ոստիկանությունից էլ լրատվամիջոցի աշխատակիցներին հորդորել են դիմել ռազմական ոստիկանություն։

Նշենք, որ 2018 թվականի ընթացքում մեզ հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների մահվան 12 դեպք. մահացածներից մեկի անունը հայտնի չէ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *