Մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

Մայիսի 20-ին հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Նախիջևանի հատվածում հայկական կողմի կրակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Թաթարով Ադիլ Ալի օղլուն (Tatarov Adil Əli oğlu): Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Զինծառայողը Ադրբեջանի Աղստաֆայի շրջանի Ղրաղ Քասամանլու գյուղի բնակիչ էր:

Թաթարով Ադիլ Ալի օղլու (Tatarov Adil Əli oğlu)

Թաթարով Ադիլ Ալի օղլու (Tatarov Adil Əli oğlu)

Հավելենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը «ՀՀ Ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ նպատակ ունենալով՝ բարելավել դիրքերը»:

Մարտի 18-ին ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը այցելել էր Նախիջևանի ուղղությամբ սահմանագիծ և տեղում իրավիճակին ծանոթալուց հետո հրամանատարությանը հանձնարարել էր լինել մշտապես զգոն, չտրվել որևէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում։

Նշենք, որ 2018 թվականի ընթացքում մեզ հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների մահվան 11 դեպք. մահացածներից մեկի անունը հայտնի չէ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *