Մովսես Հակոբյանը ազատվեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից

ՀՀ նախագահի հրամանագրով՝ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ազատվեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:Մովսես Հակոբյանը ԶՈւ գլխավոր շտաբի պետ էր նշանակվել 2016-ի հոկտեմբերի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով:

Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի կենսագրության, անցած մարտական ուղու վերաբերյալ տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հայտարարել էր, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, կազատվի զբաղեցրած պաշտոնից: Մինչև օրվա վերջ հայտնի կլինի ԶՈւ ԳՇ նոր պետի անունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *