Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Անջեյ Կասպրշիկին

Մայիսի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ անջեյ Կասպրշիկը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը. 23.05.2018

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը. 23.05.2018

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջնագծում առկա իրավիճակը, ԵԱՀԿ դիտարկումների արդյունքները և հակամարտության կարգավորմանն առնչվող այլ հարցեր:

Մայիսի 17-ին Անջեյ Կասպրշիկը հանդիպել էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Ավելի վաղ՝ մարտի 7-ին, Անջեյ Կասպրշիկին ընդունել էին Արցախի ղեկավար Բակո Սահակյանը, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *