Մովսես Հակոբյանը կազատվի ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից

Այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հայտարարեց, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, կազատվի զբաղեցրած պաշտոնից: Մինչև օրվա վերջ հայտնի կլինի ԶՈւ ԳՇ նոր պետի անունը:

«Ես որոշում եմ կայացրել և դիմել եմ Հանրապետության նախագահին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, պաշտոնից ազատելու վերաբերյալ: Ուզում եմ ասել, որ որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնության մթնոլորտում», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ավելացրեց, որ մինչև օրվա վերջ կնշանակվի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետ: «Վաղը գլխավոր շտաբի նոր պետը կներկայացվի զինված ուժերին», – նշեց վարչապետը:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի կենսագրության, անցած մարտական ուղու վերաբերյալ տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *