Հունաստանը քաղաքական ապաստան կտա ևս մեկ թուրք զինծառայողի

Հունաստանում որոշել են քաղաքական ապաստան տրամադրել 2016թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայից ուղղաթիռով Հունաստան փախած 8 զինծառայողից ևս մեկին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Հունաստանքից քաղապաստան խնդրած Թուրքիայի ԶՈւ նախկին զինծառայող

Հունաստանքից քաղապաստան խնդրած Թուրքիայի ԶՈւ նախկին զինծառայող

Զինծառայողի անունը դեռևս պարզ է: Զինծառայողը, որը ներկայում ձերբակալված է, հնարավոր է շուտով ազատ արձակվի: Ավելի վաղ Հունաստանում ապաստան են տրամադրել թուրք զինծառայողներից Սուլեյման Օզքայնաքչիին, ով էլ ստորագրությամբ բաց է թողնվել:

Ավելի վաղ, Հունաստանը մի քանի անգամ մերժել է զինծառայողներին Թուրքիա արտահանձնելու վերաբերյալ Անկարայի պահանջները:

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Թուրքիայի ԶՈւ 8 զինվորականներ «Սիկորսկի» ուղղաթիռով փախել էին Հունաստան: Թուրքիան էլ իր հերթին հրաժարվում է ազատ արձակել 2018-ի մարտին սխալմամբ թուրք-հունական սահմանը հատած հույն զինծառայողներին:

Նշենք, որ վերջին շրջանում Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները կրկին սրվել են: Թուրք-հունական հարաբերություններում առկա են մի քանի պատճառները: Նախ երկու երկրների հարաբերությունները լարված են Կիպրոսի խնդրով, երկու երկրները նաև հակասություններ ունեն Էգեյան ծովի մի շարք կղզիների պատկանելիություն հարցում: Նրանց միջև բախումներ են լինում հաճախ Քարդաք (հուն. Իմիա) կղզու հատվածում:

Ապրիլի սկզբին Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը հայտարարել է, որ իր հրամանով շուրջ 7000 հավելյալ զինծառայող է ուղարկվելու Էգեյան ծովի կղզիներ և Հունաստանի հյուսիսարևելյան սահմանային գոտիներ՝ Թուրքիայի սադրանքները կանխելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *