Իրաքի զինուժը կհամալրվի Դ-30 ինքնագնաց հաուբիցներով

Իրաքի զինուժը սպառազինություն է վերադարձնում խորհրդային 122 մմ տրամաչափի Դ-30 հաւոբիցները, սակայն արդեն ինքնագնաց ընթացամասի վրա տեղադրված: Հաուբիցները տեղադրվել են սովորական բեռնատար մեքենաների ընթացամասի վրա:  Այս մասին տեղեկությունը, ինչպես նաև նոր ինքնագնաց Դ-30-նների առաջին լուսանկարներն արդեն հայտնվել են համացանցում:

Իրաքի զինուժն այս հաուբիցների շահագործումից հրաժարվել էր 2003 թ. ԱՄՆ-ից կրած պարտությունից հետո: Սակայն այժմ, հաշվի առնելով վերջին տարիներին ձգվող պատերազմի արդյունքում ստեղծված հրետանային միջոցների պակասը, Իրաքը որոշել է Դ-30-ները կրկին սպառազինության ընդունել:

Իրաքում Դ-30-ները տեղադրել են շվեդական Scania բեռնատարի ընթացամասի վրա և այդ հաուբիցներն արդեն կկիրառեն որպես ինքնագնաց հրետանային համակարգ, ոչ թե քարշակվող:

Իրաքի ԶՈւ Դ-30 հաւոբիցը՝ տեղադրված Scania բեռնատարի վրա

Իրաքի ԶՈւ Դ-30 հաւոբիցը՝ տեղադրված Scania բեռնատարի վրա

Դ-30 հաուբիցի հեռահարությունը բեկորաֆուգասային արկերով 15 կմ է, իսկ ակտիվ-ռեակտիվ արկերով այն թիրախը կարող է խոցել մինչև 17.5 կմ հեռավորության վրա: Մարտական արագաձգությունը՝ 6 կրակոց/րոպեում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *