Սիրիայի տարածքը կրկին հրթիռակոծվել է, մահացել է առնվազն 2 մարդ

Մայիսի 9-ի գիշերը հրթիռներ են արձակվել Սիրիայի տարածք՝ Դամասկոսին հարակից Կիսվա շրջանի ուղղությամբ: Սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալության տվյալներով՝ հրթիռակոծման հետևանքով մահացել է առնվազն 2 մարդ: Սիրիական կողմը մեղադրում է Իսրայելին: 

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մահացածները ամուսիներ են եղել՝ Շեյխ Միսկին գյուղի բնակիչներ: Սիրիական կողմի պնդմամբ՝ Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 2 հրթիռ:

Նշենք, որ Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքում: Փետրվարի 10-ին Սիրիայում «իրանական թիրախների» ուղղությամբ հարվածներ հասցնելիս ՀՕՊ միջոցներով խոցվել է Իսրայելի օդուժի F-16 կործանիչ: Օդաչուն կատապուլտի օգնությամբ դուրս է ցատկել և փրկվել: Դա Իսրայելի օդուժի առաջին խոշոր կորուստն է վերջին ժամանակներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *