Հունաստանի ԶՈւ շուրջ 7000 զինծառայող ուղարկելու է Էգեյան ծովի կղզիներ. Հունաստանի ՊՆ ղեկավար

Ապրիլի 4-ին Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը հայտարարել է, որ իր հրամանով զինվորական նոր անձնակազմ է ուղարկվելու Էգեյան ծովի արևելյան հատվածի կզղիներ՝ Թուրքիայի սադրանքներին դիմակայելու համար: Փոխանցում է Associated Press գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ Կամմենոսը հայտարարել է, որ շուրջ 7000 զինծառայող է ուղարկվելու Էգեյան ծովի կղզիներ և Հունաստանի հյուսիսարևելյան սահմանային գոտիներ:

Հունաստանի պաշտպանության նախարարը Թուրքիային հետևյալ որակումն է տվել. «Թշնամի, որը շարունակում է սադրել մեզ»: 

Միջադեպ Հունաստանի ՊՆ և Թուրքիայի ՆԳՆ նավերի միջև Էգեյան ծովում. 28.01.2018

Միջադեպ Հունաստանի ՊՆ և Թուրքիայի ՆԳՆ նավերի միջև Էգեյան ծովում. 28.01.2018

Նշենք, որ վերջին մի քանի ամիսներին ՆԱՏՕ-ի երկու անդամ այս երկու երկրների հարաբերությունները կրկին խիստ սրվել են: Թուրքիան և Հունաստանը հատկապես խնդիրներ ունեն Էգեյան ծովի կղզիների կարգավիճակի հետ կապված: Երկու երկների միջև հաճախակի միջադեպեր են գրանցվում մասնավորապես Քարդաք (հուն. Իմիա) կղզու հատվածում:

Փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը  Քարդաք կղզու հատվածում Թուրքիայի առափնյա անվտանգության պարեկանավը հարվածել է Հունաստանի առափնյա անվտանգության նավին: Ավելի վաղ՝ հունվարի 28-ին, Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ իրենց նավը Հունաստանի ՊՆ ղեկավարի նավին արգելել է մոտենալ «Էգեյան ծովում թուրքական կղզիների»: Հունական կողմը տարածել է տեսանյութ, որտեղ երևում է, որ հույն նախարարը իր ցանկացած կղզին հասել է:

Քարդաք/Իմիա և հարակից կղզիների հարցում Թուրքիան և Հունաստանը մշտապես ունեցել են անհամաձայնություններ ու նման միջադեպերը գրեթե մշտական բույթ են կրում:

1932 թ. Թուրքիայի և Իտալիայի միջև կնքված պայմանագրով Իմիա կզղին և ևս 11-ը անցնում են Իտալիային, իսկ այնուհետև՝ Հունաստանին: Սակայն Թուրքիան մինչ օրս փորձում է խախտել այդ համաձայնագրի պայմաններն ու կղզիներն ամբողջությամբ միացնել իր տարածքին:

Իմիայում կողմերի միջև առաջին լուրջ միջադեպը գրանցվել է 1996 թ., երբ կողմերը պատերազմի եզրին էին կանգնած: Սակայն իրավիճակին միջամտել են ՆԱՏՕ-ն և Միացյալ Նահանգները, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել պատերազմից:

Էգեյան ծով

Էգեյան ծով

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *