Պաշտպանության նախարարի երկու տեղակալները հրաժարական են տվել

Մայիսի 8-ին, հրաժարական են տվել ՀՀ ՊՆ երկու տեղակալները՝ Արտակ Դավթյանը և Արտակ Զաքարյանը: Նրանք պաշտոնից ազատվել են իրենց դիմումի համաձայն (1, 2):

Որոշումը ստորագրել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նշենք, որ 2016-ի հոկտեմբերից սկսած փոխվեց ՀՀ ՊՆ գրեթե ողջ ղեկավարությունը: 2017-ին փոխվեցին ՀՀ ՊՆ բոլոր տեղակալները, բացի Դավիթ Փախչանյանից։ Այսպիսով՝ 2017-ի փետրվարին ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանը ազատվեց պաշտոնից և զբաղեցրեց ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնը։

2017-ի ապրիլին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ նշանակվեց Արտակ Զաքարյանը, իսկ կրթական գծով նախարար՝ Արտակ Դավթյանը։ Իրավական հարցերով զբաղվող Արա Նազարյանը շարունակեց պաշտոնավարել մինչև 2017-ի օգոստոսը, ապա նշանակվեց ԱԻ փոխնախարար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *