ՆԱՏՕ-ն Վրաստանին 1մլն եվրոյի ավտոփոխադրամիջոց կտրամադրի

Հյուսիսատլանտյան Դաշինքը  ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոնին (JTEC) կտրամադրի 1 մլն եվրո արժողությամբ փոխադրամիջոց: Ֆինանսական օգնությունը տրամադրվում է Վրաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման նպատակով. հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջոնաթան Պերիշը՝ Վրաստան այցի ժամանակ: Պերիշի հայտարարությունը այսօր՝ մայիսի 8-ին, փոխանցում է Վրաստանի ՊՆ կայքը:

Ջոնաթան Պերիշի և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են փոխադրամիջոցների փոխանցման մասին պայմանագիր: առայժմ հայտնի չէ, թե Վրաստանին ՆԱՏՕ-ն կոնկրետ ինչ տեխնիկա է փոխանցելու:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջանաթան Պերիշը և Վրաստանի ՊՆ Լևան Իզորիան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջանաթան Պերիշը և Վրաստանի ՊՆ Լևան Իզորիան

Վրաստան-ՆԱՏՕ ուսումանական կենտրոնը պաշտոնապես բացվել է 2015թ. օգոստոսի օգոստոսի 27-ին։ Կենտրոնը 2014թ. Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթի շրջանակներում իրականացված ծրագրերից մեկն է: Համարվում է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության միջանկայլ փուլերից մեկը: Կենտրոնում պարբերաբար անցկացվում են համատեղ վարժանքներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *