Թուրքիայի զինուժը ստացել է հերթական «Աթաք» ուղղաթիռը

Ապրիլի 27-ին Թուրքիայի ցամաքային զորքերը ստացել են թուրք-իտալական համատեղ արտադրության ևս մեկ միավոր «Աթաք» (T-129 Atak) հարվածային ուղղաթիռ:Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) Twitter-ի իր միկրոբլոգում:

Սա արդեն թվով 30-րդ «Աթաք» ուղղաթիռն է, որ ստանում է ցամաքային զորքերի հրամանատարությունը: ՊԱԳՎ-ն իր էջում գրում է նաև, որ շարունակվում է «Աթաք» ուղղաթիռի արդիակացված տարբերակի՝ «Աթաք-2» ուղղաթիռի արտադրության համար աշխատանքները:

29-րդ «Աթաք» ուղղաթիռի ցամաքային զորքերին հանձնվել է փետրվարի 5-ին: Բացի ցամաքային զորքերից, այս ուղղաթիռներից է ստանում նաև ժանդարմերիան, առաջինը ստացել է այս տարվա փետրվարին: Թուրքական կողմը այս ուղղաթիռները ակտիվորեն ներգրավվում է քրդական ուժերի դեմ գործողություններում ինչպես Թուրքիայի, այնպես էլ Սիրիայի և Իրաքի տարածքում:

T-129 Atak հարվածային ուղղաթիռի ՄՏԲ.

  • Թռիչքի առավելագույն արագությունը՝ 269 կմ/ժ,
  • Առավելագույն բեռնատարողությունը՝ 1200 կգ,
  • Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 կմ,
  • Գործողության իրականացման առավելագույն բարձրությունը՝ 3 կմ
  • Մեկ լիցքավորմամբ հաղթահարվող տարածությունը՝ 561 կմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *