ՌԴ ԶՈւ մոտոհրաձիգները կանխել են պայմանական հակառակորդի հարձակումը՝ կիրճում շրջափակելով նրան

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի մոտոհրաձգային ստորաբաժանումները բազմակիլոմետրանոց երթից հետո մարտական կրակով վարժանքներ են անցկացրել Կարաչայ-Չերքեզիայի «Զելենչուկսկիյ» զորավարժարանում։  Այս մասին ապրիլի 20-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքների սցենարի համաձայն՝ տագնապով վերկացից հետո մոտոհրաձիգները ուղղաթիռներով հասել են նախատեսված շրջան։

ՌԴ ԶՈւ մոտոհրաձիգները զորավարժությունների ընթացքում (արխիվ)

ՌԴ ԶՈւ մոտոհրաձիգները զորավարժությունների ընթացքում (արխիվ)

Լեռնա-անտառային դժվար պայմաններում մոտոհրաձիգները պայմանական հակառակորդին շրջափակել են կիրճում և մարտի բռնվել նրա հետ։ Հակառակորդին հարվածներ են հասցվել «Պադնոս» ականանետներով։ Մարտի ընթացքում մոտոհրաձիգներին աջակցել է նաև ավիացիան։

Ընդհանուր առմամբ վարժանքներին ներգրավվել է շուրջ 600 զինծառայող, ավելի քան 100 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ 2 միավոր Մի-35 ուղղաթիռներ։ Վարժանքներին ներգրավվել են նաև հետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *