Հնդկաստանը պլանավորում է լիցենզիայով АК-103-ներ արտադրել

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը մտադրված է արտադրել Ak-103 ինքնաձիգներ 7,62 х 39 մմ տրամաչափի խորհրդային փամփուշտներ: Այս պահին աշխատանքներ են տարվում արտադրության լիցենզիա ձեռքբերելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է բրիտանական Jane’s Defence Weekly վերլուծական պարբերականը:

Ak-103 ինքնաձիգներ ձեռբերելու հարցի շուրջ բանակցությունները սկսել են  Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց և Հնդկաստանի պաշտպանության նախարար Նիրմալոյ Սիտրախամանի միջև` վերջինիս Ռուսաստան ապրիլի այցի ժամանակ: Այս մտադրությունը արդյունք է Նյու-Դելիի «Պատրաստի՛ր Հնդկաստանում» նախաձեռնության:

Ռուսաստանը Հնդկաստանին ԱԿ-103 ինքնաձիգներն առաջարկել է 2017-ին, սակայն այս առաջարկությունն ընդունվեց այն բանից հետո, երբ հնդկական բանակը վերանայեց իր նախկին պահանջները INSAS զինատեսակի փոփարինման հարցով: Այս մասին հայտնում է «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» (BMPD) բլոգը:

ԱԿ-103-ի մարտավարատեխնիկական բնութագիրը

  • Փամփուշտ. 7,62×39
  • Պահունակի տարողականությունը. 30
  • Զանգվածը փամփուշտներով. 4.1
  • Նշանառության հեռավորությունը, մմ. 377
  • Կրակի տեմպ, րոպե. 600
  • Մարտական արագաձգություն. 100
  • Նշանառության հեռավորությունը, մ. 1000
  • Կրակի ռեժիմը. մենահատ և ավտոմատ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *