Վրաստանի Ազգային գվարդիայի զինծառայողները Նորվեգիայում վարժանքներ են արել

Վրաստանի Ազգային գվարդիայի և Նորվերգիայի ներքին գվարդիայի զինծառայողները համատեղ վարժանքներ են արել: Վարժանքներն անցել են վրաց-նորվեգական պաշտպանության համագործակցության շրջանակներում: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Այս դաշտային վարժանքները շարունակական են լինելու: Այս անգամ վրաստանցի զինծառայողները այցելել են նորվեգական գվարդիայի 8-րդ շրջան: Նշենք, որ Նորվեգիան և Դանիան զբաղվում են Վրաստանի պահեստազորի և Ազգային գվարդիայի ընդլայնմամբ:

Վրաստանը և Նորվեգիան նախկինում էլ էին անցկացրել համատեղ վարժանքներ: 2017-ի դեկտեմբերին Վրաստանում  անցկացվել են «Պալդո-2017» զորավարժությունը, որին մասնակցել է նաև Վրաստանի Ազգային գվարդիայի 20-րդ կադրավորված բրիգադի անձնակազմը:

Նորվեգացի մասնագետները մասնակցում են նաև Վրաստանի պահեստազորի պատրաստմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *