Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարին

Ապրիլի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար Քորթիս Սկապարոտիին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։ Սկապարոտին Ադրբեջանում էր ՌԴ ԶՈՒ ԳՇ պետին հանդիպելու համար: 

Կողմերը քննարկել են տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությանը, ինչպես նաև Աֆղանստանում «Վճռական աջակցություն» խաղաղապահ առաքելությանը Ադրբեջանի մասնակցությանը վերաբերող հարցեր։

Քորթիս Սկապարոտին և Զաքիր Հասանովը

Քորթիս Սկապարոտին և Զաքիր Հասանովը

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Ադրբեջանում հանդիպել են  ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և Քորթիս Սկապարոտին: Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի և Ռուսաստանը գործողությունները եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև իրադրությունը Սիրիայում:

Նշենք, որ ՆԱՏՕ-Ռուսաստան, ԱՄՆ-Ռուսաստան ձևաչափով հանդիպումներ Բաքվում եղել են նաև նախկինում:

2017-ի սեպտեմբերի 7-ին, Բաքվում հանդիպել են  ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Պյոտր Պավելը և Ռուսաստանի զինուժի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմով:

Ավելի վաղ՝ 2017 թ. փետրվարի 16-ին, կրկին Բաքվում հանդիպել էինՌուսաստանի ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը և ԱՄՆ բանակի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *