Իսլամաբադը հերքել է Իսրայելից սպառազինության գնելու լուրը

Պակիստանի ռազմական գերատեսչությունում հայտարարել են, որ բրիտանական կառավարության զեկույցը, որտեղ ասվում է, որ Պակիստանը Իսրայելից ռազմական տեխնիկա է գնել, չի համապատասխանում իրականությանը:

Flag_of_Pakistan.svg

Հիշեցնենք, որ «Հաարեց» պարբերականը հոդված էր հրապարակել, որտեղ նշված էր, որ Իսրայելը ռազմական տեխնիկա է վաճառել Պակիստանին և մի շարք արաբական երկրների:

Մասնավորապես հոդվածում նշված էր, որ 2011 թվականին Իսրայելը դիմել է Մեծ Բրիտանիային՝ Պակիստանին ռադիոտեղորոշիչ սարքեր, կործանիչների մասեր, HUD մոնիթորներ էլեկտրոնային համակարգեր և այլ տեխնիկա վաճառելու հայտով: Հոդվածը հղում էր կատարում Մեծ Բրիտանիայի Գործարարության և նորարարության դեպարտամենտի կազմած զեկույցին:
«Զեկույցը սխալ է և հիմնված չէ իրական փաստերի վրա»,- նշվել է Պակիստանի պաշտպանության նախարարության հայտարարությունում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *