ՌԴ ռազմածովային ուժերը համալրվեցին ևս մեկ հակասուզանավային նավով

Ինչպես հաղորդում է ՌԴ Հյուսիսային նավատորմի պաշտոնական ներկայացուցիչ, առաջին աստիճանի կապիտան Վադիմ Սեգան, «Փոխծովակալ Կուլակով» անունը կրող մեծ հակասուզանավային նավն արդեն ընդգրկվել է ՌԴ ՌԾՈւ Միջերկրական ծովի խմբում։

Կապիտանի խոսքերով՝ Կիպրոս կղզուց հարավ «Փոխծովակալ Կուլակովի» և Խաղաղօվկիանոսյան նավատորմից «Ադմիրալ Պանտելև» հակասուզանավային նավի անձնակազմները համատեղ զորավարժություններ կիրականացնեն՝ տախտակամածային ուղղաթիռների մասնակցությամբ։

«Փոխծովակալ Կուլակով» հակասուզանավային նավը

«Փոխծովակալ Կուլակով» հակասուզանավային նավը

Նշենք, որ սա արդեն երկրորդ ռազմական հակասուզանավային նավն է, որը կհամալրի Միջերկրածովում ՌԴ ՌԾՈւ նավատորմի շարքերը։ Մինչ այդ միջնավատորմային նույն խմբավորումներում գործում էր «Սևերոմորսկ» հակասուզանային նավը։

Հիշեցնենք, որ «Փոխծովակալ Կուլակովը» ծով էր դուրս եկել մայիսի 11-ին։ Տևական արշավի ժամանակ նավը մասնակցել էր «Պոմոր-2013» միջազգային զորավարժություններին։ Այդ ընթացքում նավը եղել է Բերգեն (Նորվեգիա), Լիվերպուլ (Մեծ Բրիտանիա) և Լիսսաբոն (Պորտուգալիա) նավահանգիստներում՝ ընդհանուր առմամբ անցնելով 4500 ծովային մղոն տարածություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *