Երեկ՝ ապրիլի 12-ին, Ներկայացուցիչների պալատում ռազմական բյուջեի քննարկումների ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարար (Պենտագոնի ղեկավար) Ջեյմ Մետտիսը հայտնել է, որ իրենք Թուրքիային առաջարկել են Ս-400-ների փոխարեն գնել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող այլ ՀՕՊ համակարգ: Մետտիսի հայտարարությունը փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Պենտագոնի ղեկավարի ամբողջական ելույթը կարող եք դիտել այս տեսանյութում:
Պենտագոնի ղեկավարը հերթական անգամ Անկարային «զգուշացրել է», որ ռուսաստանյան հակաօդային պաշտպանության համակարգերն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի հետ:
Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ իրենք ԱՆկարայի հետ բանակցում են Ս-400-ներին այլընտրանք նատօյական համակարգի մատակարարման շուրջ:
Մինչև այս ևս ՄԱՆ-ն և ՆԱՏՕ-ն իրենց «մտահոգություններն» են հայտնել Անկարային՝ ռուսաստանյան համակարգեր գնելու կապակցությամբ: Սակայն Թուրքիայի ղեկավարությունը, այդ թվում՝ նախագահը, արտգործնախարարը և պաշտպանության նախարարը, բազմիցս հայտարարել են, որ Ս-400-ները նախատեսում են գնել և օգտագործել ՆԱՏՕ-ի նշված համակարգից ամբողջովին առանձին:
Մի քանի շաբաթ ատռաջ էլ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ իրենք նաև բանակցում են ամերիկյան ՀՕՊ համակարգեր գնելու շուրջ, սակայն դրանք Ս-400-ներին այլընտրանք չեն:
- Ռուսաստանի ԶՈւ՝ Սիրիայի տեղափոխված և անմիջապես մարտական հերթապահության դրված Ս-400 ՀՕՊ համակարգերի արձակման կայանները
- ԱՄՆ զինված ուժերի Patriot համակարգը և այն շահագործող ամերիկյան ստորաբաժանումը Թուրքիայի հարավային Գազիանթեփ նահանգում