Բալթիկ ծովում Կա-29 ռազմական ուղղաթիռ է վթարվել. 2 օդաչուն մահացել են

Երեկ՝ ապրիլի 12-ին, Բալթիկ ծովում վթարվել և ծովն է ընկել ռուսաստանյան Կա-29 ռազմական ուղղաթիռ: Վթարը գրանցվել է գիշերային փորձնական թռիչքի ժամանակ, արտադրող ընկերության 2 օդաչուն էլ մահացել են: Այս մասին հայտնում է ռուսաստանայն «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ փոխանցելով Բալթյան նավատորմից ստացած տեղեկությունը:

ՌԴ ԶՈւ Կա-29 ուղղաթիռ

ՌԴ ԶՈւ Կա-29 ուղղաթիռ

Նույն օրն ավելի վաղ Վորոնեժում վթարվել էր նաև Կրասնոդարի բարձրագույն ավիացիոն վարժարանի ավիաբազայի Յակ-130 ուսւոմնական ինքնաթիռ: Փորձարկող օդաչուն և ինքնաթիռում եղած կուրսանտը հասցրել էին կատապուլտի օգնությամբ դուրս ցատկել և փրկվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *