Թուրքիայում քննարկվել են 4,8 մլրդ դոլարի պաշտպանական նոր նախագծեր

Մարտի 29-ին Թուրքիայում անցկացվել է պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստ, որի ընթացքում քննարկվել է շուրջ 4,8 միլիարդ ամերիկյան դոլարի (մոտ 19 միլիոն թուրքական լիրա) պաշտպանական 29 նոր նախագիծ: Այս մասին հայտնում է պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) կայքը:

Մարտի 29-ին Թուրքիայում անցկացվել է պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստ

Մարտի 29-ին Թուրքիայում անցկացվել է պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստ

Կոմիտեի նիստը  արդեն 2-րդ անգամ ղեկավարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ներկա են եղել նաև պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին, ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ՊԱԳՎ գլխավոր քարտուղար Իսմայիլ Դեմիրը, փոխվարչապետ Ֆիքրի Ըշըքը և այլ գործիչներ:

Նիստի ժամանակ քննարկվել է նաև Թուրքիայի սահմաններից դուրս թուրքական զինուժի գործողություններին աջակցելու համար նոր տեղական զինատեսակներ ներգրավվելու հարցը, նոր զենքերի հետ կապված մի քանի նախագծեր:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը և Անկարային աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները հունվարի 20-ից սկսած ռազմական գործողություններ են իրականացնում Աֆրինում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ: Միևնույն ժամանակ, թուրքական կողմը սպառնում է գործողություն սկսել նաև սիրիական Մանբիջ քաղաքում, Իրաքի հյուսիսում:

Պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նախորդ նիստ անցկացվել է հունվարի 31-ին, որի ընթացքում քննարկվել են ընդհանուր առմամբ 9,4 միլիարդ դոլար արժողությամբ պաշտպանական 55 նոր նախագիծ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *