ArmHiTec-2018. կամիկաձե ռոբոտը և գնդացրով թաքնված սարքը

ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսին KBX կոնստրուկտոր բյուրոն ներկայացրել է կամիկաձե ռոբոտ և «Սկորպիոն Ս» սարքավորումը: Սարքավորումների մասին մեզ պատմեցին ընկերության ներկայացուցիչները:

«Սա պլատֆորմա է, որը նախատեսված է առաջին գծում օգտագործման համար, ենթադրենք կարող ենք տեղադրել հակատանկային ական, որը կարող է ոչնչացնել տանկ, կարող ենք տեղադրել նաև ПКТ գնդացիր: Կարող ենք բժշկական օգնություն ցուցաբերելու համար կամ ականապատ դաշտեր մտնելու համար օգտագործել:

Փորձարկել ենք. 300 կիլոգրամանոց բեռ կարող է տանել, սեփական քաշը 150 կգ է: Մաքսիմալ ղեկավարելու հեռավորությունը երկու կիլոմետր է, աշխատելու ժամանակը՝ մոտը մեկ ժամ, կիրառվում է կոդավորված ռադիոսիգնալով:

«Կամիկաձե» պլատֆորմը

«Կամիկաձե» պլատֆորմը

Մյուս նորարարությունը «Scorpion C» կոչվող գետնի մեջ թաղվող սարքավորում է, մարտական դիրքերում օգտագործելու համար է նախատեսված: Օրինակ՝ երբ հակառակորդը հարձակվում է, օպերատորը կամ զինվորը  հրաման են տալիս հեռակառավարման վահանակով, սա բացվում է և կրակում:

Իր հիմնական նշանակությունը թաքնված լինելը և մատչելիությունն է, ոչ մի ավտոմատիզացիա օգտագործված չէ,  հիմնական գործիքը իր կամերան և լազերային հեռաչափն են, ղեկավարում է ПКТ տեսակի գնդացիր: Համալիրը դեռ փորձարկումներ չի անցել և համալրել զորքերը:

Հնարավոր է սարքը դնել նաև այլ շասիի վրա, պլատֆորման թույլ է տալիս»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *