Թուրքիայում քննարկվել են 9,4 մլրդ դոլարի պաշտպանական նոր նախագծեր

Հունվարի 31-ին Թուրքիայում անցկացվել է պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստ, որի ընթացքում քննարկվել են ընդհանուր առմամբ 9,4 միլիարդ դոլար արժողությամբ պաշտպանական 55 նոր նախագիծ:  Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության կայքը:

Նիստի ժամանակ քննարկվել է նաև Սիրիայի Աֆրին շրջանում թուրքական զինուժի «Ձիթենու ճյուղ» գործողությանը աջակցելու համար նոր տեղական զինատեսակներ ներգրավվելու հարցը, նոր զենքերի հետ կապված մի քանի նախագծեր:

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստ՝ Էրդողանի գլխավորությամբ. 31.01.2018թ.

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստ՝ Էրդողանի գլխավորությամբ. 31.01.2018թ.

Հատկանշական է, որ առաջին անգամ կոմիտեի նիստը ղեկավարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ներկա են եղել նաև երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին, ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ՊԱԳՎ գլխավոր քարտուղար Իսմայիլ Դեմիրը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը և Անկարային աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները հունվարի 20-ից սկսած ռազմական գործողություններ են իրականացնում Աֆրինում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցութուն» (PYD) խմբավորման և դրա ռազմական թև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ:

Թուրքական կողմը հայտնում է մի քանի կարևոր բարձունքներ և գյուղեր գրավելու մասին: Միևնույն ժամանակ, ըստ պաշտոնական տվյալների՝ մինչև այժմ թուրքական կողմը Աֆրինում ունեցել է 29 կորուստ, որից 5-ը Թուրքիայի ԶՈւ զինծառայող են եղել, իսկ 24-ը ՍԱԲ-ի զինյալներ: Աֆրինի գործողության մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

Նշենք, որ 2017-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիայում ընդունված օրենքի ուժ ունեցող որոշման համաձայն՝ պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) հանվել է պաշտպանության նախարարի վերահսկողությունից ու դրվել նախագահի անմիջական վերահսկման տակ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին անցկացված Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստում քննարկել և որոշումներ են ընդունել 5 մլրդ դոլար արժողությամբ տարբեր նոր պաշտպանական ծրագրերի շուրջ: Նշված նախագծերի թվում են՝ նոր ուղղաթիռների, նավերի, ՀՕՊ միջոցների արտադրություն ևն: Առավել մանրամասն այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *