Էրդողանն իր ամբողջական վերահսկողության տակ է վերցնում ռազմարդյունաբերությունը

Դեկտեմբերի 24-ին Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության շրջանակներում հերթական օրենքի ուժ ունեցող որոշումն է հրապարակվել, որով պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը մ (ՊԱԳՎ) հանվում է պաշտպանության նախարարի վերահսկողությունից ու դրվում նախագահի անմիջական վերահսկման տակ: Հրամանագիրը հրապարակվել է Թուրքիայի պաշտոնաթերթում:

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ

Հատկանշական է, որ որոշման հրապարակումից մեկ-երկու օր առաջ Թուրքիայի խորհրդարանում նշված կառույցին հատկացված բյուջեն կտրուկ ավելացրել են՝ սովորական 20-25 մլն լիրայից մինչև ավելի քան 40 մլն լիրա:

Մինչ այս Թուրքիայի ՊԱԳՎ-ն գործում էր վարչապետին և պաշտպանության նախարարին կից: Այժմ ՊԱԳՎ ղեկավարին կնշանակի Թուրքիայի նախագահը, կառույցն ամբողջությամբ պատասխանատու կլինի միայն նախագահի առաջ: Թուրքիայի նախագահը նաև կղեկավարի պաշտպանական արդյույանբերության գործադիր կոմիտեի ամենամյա նիստերը:

ՊԱԳՎ-ն Թուրքիայի զինուժին, ինչպես նաև մյուս զինված կառույցների սպառազինման, ռազմական կարիքների բավարարման համար պատասխանատու կառույցն է: Այն նաև կոորդինացնում է Թուրքիայի ռազմարդյունաբերական ընկերությունների գործունեությունը, կնքում պայմանագրեր միջազգային ընկերությունների հետ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հայտարարվել և մինչ օրս գործում է արտակարգ դրություն: Այս պայմաններում Էրդողանը հեշտությամբ ընդունել է տալիս իրեն ձեռնտու օրենքներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *