Թուրքիայում կառավարության ընդունած օրենքի ուժ ունեցող թիվ 695 հրամանագի համաձայն՝ ծառայությունից հեռացվել են ներքին գործերի նախարարության 20, ժանդարմերիայի հրամանատարության 350, անվտանգության գլխավոր տնօրինության 61, առափնյա անվտանգության հրամանատարության 4, պաշտպանության նախարարության 22, ԶՈւ ԳՇ 1, ցամաքային զորքերի 155, ռազմածովային ուժերի 155, ռազմաօդային ուժերի 327 ծառայող:
Օրենքի ուժ ունեցող 695 հրամանագիրը Թուրքիայի կառավարությունում ընդունվել է դեռևս նոյեմբերի 20-ին, հրամանագրերը Թուրքիայի պաշտոնական տեղակտուում (Resmi Gazete) հրապարակվել է դեկտեմբերի 24-ին և անցել գործարկման:
Բացի ուժային կառույցներից հեռացումներ են եղել նաև այլ նախարարություններից և կառույցներից:
Նշենք, որ Թուրքիայում հեռացումները, հետապնդումներն ու ձերբակալությունները ուժային կառույցներում սկսել են 2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո:
Արտակարգ իրավիճակի պայմաններում կառավարությունը նախագահի գլխավորությամբ ընդունում է հրամանագրեր, որոնք օրենքի ուժ ունեն։ Հրամանագրերը ներկայացվում են խորհրդարանի հաստատմանը։ Այնուհետև անմիջապես հրապարակվում են Թուրքիայի պաշտոնական տեղեկատուում և ուժի մեջ մտնում:
Նշենք, որ ուժային կառույցներից զինծառայողների հեռացումների և ձերբակալությունների և հեռացումների պատճառով խիստ պակաս է առաջացել հատկապես սպաների և օդաչուների շարքերում: