Դերսիմում «անվտանգության հատուկ գոտին» երկարաձգվում է մինչև 2018-ի սեպտեմբեր

Թուրքիայի Թունջելի նահանգի (նախկին Դերսիմ) վարչական կենտրոնը և 4 գավառների մի շարք շրջաններ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողություններ իրականացնելու նպատակով հայտարարվել է «անվտանգության հատ ուկ գոտի»: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի Թունջելի նահանգում երկարացվել է «անվտանգության հատուկ գոտու» ռեժիմը. նոյեմբեր 2017 թ.

Թուրքիայի Թունջելի նահանգում երկարացվել է «անվտանգության հատուկ գոտու» ռեժիմը. նոյեմբեր 2017 թ.

«Անվտանգության հատուկ գոտին» գործելու է մինչև 2018-ի սեպտեմբեր: Այն տարածվում է մասնավորապես Հոզաթ, Փիլյումյուր, Օվաջըք, Նազիմիե գավառների շուրջ 30 քաղաքներում, գյուղերում և թաղամասերում:

Նշենք, որ այդ նահանգում «անվտանգության հատուկ գոտի է» հայտարարվել դեռևս 2017-ի նոյեմբերին: Այնուհետև ընթացքում մի քանի անգամ երկարաձգվել է այդ ռեժիմը:

Թուրք ուժայինների և PKK-ի զինյալների բախումները հարաբերական դադարից հետո վերսկսել են 2015-ի ամռանից: Դրանց ներգրավված են զինված ուժերը, ժանդարմերիան, ոստիկանության հատուկ ուժերը:

Բախումները առավել ակտիվ են քրդերով բնակեցված արևելյան և հարարևելյան նահանգներում: Բախումների հետևանքով այդ նահանգների մի շարք բնակավայրեր հսկայական նյութական վնասներ են կրել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *