2018 թվականի ընթացիկ մեկ ամսում Հայաստանի պաշտպանական բյուջեից ծախսվել է 10 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին պարզ է դառնում e-gov.am կայքի «ինտերակտիվ բյուջե» բաժնից:
10 մլրդ դրամից ավելի քան 9 մլրդ 900 հազար դրամը ուղղվել է «ռազմական պաշտպանությանը»:
2018 թվականի բյուջեի օրենքով պաշտպանության ոլորտի ծախսերը կազմում են 247 մլրդ դրամ, որը 2017-ի բյուջեն գերազանցում է 18,15 տոկոսով (38 մլրդ դրամով):
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնել էր, որ ավելացված գումարի զգալի մասը ուղղվելու է հիմնականում զենք-զինամթերքին և սպառազինությանը:
Ոլորտը | 2018 (հզր դրամ) |
Պաշտպանություն (ընդհանուր) | 247,895,878.2 |
Ռազմական պաշտպանություն | 238,245,614.3 |
Արտաքին ռազմական օգնություն | 117,011.7 |
Հետազոտական և նախագծային աշխատանքներ | 2,433,461,4 |
Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) | 7,099,790,8 |