Թուրքիայում «գյուլենականության մեղադրանքով» ձերբակալվել է ժանդարմերիայի 25 ծառայող

Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) ստորաբաժանումները երկրի Բիլեջիկ և մի քանի այլ նահանգում ձերբակալել են ժանդարմերիայի 25 ծառայողի, ովքեր մեղադրվում Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի հետ կապ ունենալու համար»: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայում գործող զինվորականների են ձերբակալել՝ «գյուլենականության» մեղադրանքով. (արխիվ)

Թուրքիայում գործող զինվորականների են ձերբակալել՝ «գյուլենականության» մեղադրանքով. (արխիվ)

Ձերբակալվածների մի մասը նախկինում հեռացվել է ծառայությունից: Նրան ձերբակալման համար լիազորություն է տվել Բիլեջին նահանգի դատախազությունը: Կասկածյալները տարվել են ոստիկանություն հարցաքննության համար:

Հիշեցնենք, որ Անկարայի ծանր հանցագործողությունների 15-րդ դատարանը 2016-ի ռազմական հեղաշրջմանը ներգրավված լինելու մեղադրանքով ցմահ ազատազրկման է ենթարկել Թուրքիայի Քասթամոնու նահանգի  ժանդրամերիայի գլխավոր հրամանատար Բարուկ Բալին:

Փետրվարի 20-ին Ստամբուլի հանրապետական դատախազությունը Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջման հետաքննության շրջանակներում լիազորել է ձերբակալել ևս 170 մարդու, որոնց թվում կան նաև գործող և նախկին զինվորականներ: Կասկածյալների մեծ մասն արդեն ձերբակալված են:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ՝ Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու և Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի» անդամ լինելու մեղադրանքով շուրջ 320 մարդ ցմահ ազատազրկվել է:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեռաշրջման փորձ, որից հետո երկրում սկսվել են ձերբակալություններն ու պաշտոններից հեռացումները: Բացի այդ, 2016-ի հուլիսից Թուրքիայում «արտակարգ դրություն» է հայտարարվել, որը շարունակվում է մինչև այժմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *