Թուրքիայում 2016-ի հեղաշրջման փորձի գործով 320 մարդ ցմահ ազատազրկվել է. Anadolu

Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու և Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի» անդամ լինելու մեղադրանքով շուրջ 320 մարդ ցմահ ազատազրկվել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայում սկսվել է հեղաշրջման փորձին մասնակցած ժանդարմերիայի ծառայողների դատավարությունը. նոյեմբեր 2017թ.

Թուրքիայում սկսվել է հեղաշրջման փորձին մասնակցած ժանդարմերիայի ծառայողների դատավարությունը. նոյեմբեր 2017թ.

Դատապարտյալներից 147-ը իրենց պատիժը անցկացնելու են խստացված պայմաններում: Ազատազրկվածների թվում են նաև մի շարք զինծառայողներ, այդ թվում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձ կազմակերպած խմբի անդամները:

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո սկսվել են հետապնդումները Թուրքիայի ուժային կառույցների, նախարարությունների և տարբեր կառույցների աշխատակիցների նկատմամբ:

Թուրքիայի իշխանությունը հեղաշրջման փորձի համար մեղադրում է ամերիկաբնակ թուրք, «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլա Գյուլենին, ով հերքում է մեղադրանքը:

Հետապնդումների, ձերբակալությունների, հեռացումների պատճառով Թուրքիայի ուժայիններում զինծառայողների և հատկապես սպաների ու օդաչուների պակաս է նկատվում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *