Թուրքիայում «գյուլենականության մեղադրանքով» ձերբակալվել է 16 գործող և նախկին զինվորական

Մարտի 2-ին Թուրքիայում Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի» անդամ լինելու մեղադրանքով անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները ձերբակալել են ռազմածովային ուժերի 7 գործող և 9 նախկին զինվորականի: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

Ձերբակալությունները եղել են Անկարայում և 5 տարբեր նահանգներում: Ձերբակալվածներից 3-ը գնդապետ են, 2-ը փոխգնդապետ, 4-ը մայոր, 5-ի կապիտան, 1-ը ավագ լեյտենանտ, 1-ն էլ լեյտենանտ: Մեղադրյալներից 9-ը նախկինում հեռացվել են երկրի զինված ուժերից:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալված զինվորականներ

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալված զինվորականներ

Միևնույն ժամանակ, Անկարայի ծանր հանցագործողությունների 15-րդ դատարանը 2016-ի ռազմական հեղաշրջմանը ներգրավված լինելու մեղադրանքով ցմահ ազատազրկման է ենթարկել Թուրքիայի Քասթամոնու նահանգի  ժանդրամերիայի գլխավոր հրամանատար Բարուկ Բալին: Նախկին հրամատարը պատիժը կրելու է խստացված ռեժիմով: Այս մասին հայտնում է պետական «Անադոլու» գործակալությունը:

Փետրվարի 20-ին Ստամբուլի հանրապետական դատախազությունը Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջման հետաքննության շրջանակներում լիազորել է ձերբակալել ևս 170 մարդու, որոնց թվում կան նաև գործող և նախկին զինվորականներ: Կասկածյալների մեծ մասն արդեն ձերբակալված են:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ՝ Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու և Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի» անդամ լինելու մեղադրանքով շուրջ 320 մարդ ցմահ ազատազրկվել է:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեռաշրջման փորձ, որից հետո երկրում սկսվել են ձերբակալություններն ու պաշտոններից հեռացումները: Բացի այդ, 2016-ի հուլիսից Թուրքիայում «արտակարգ դրություն» է հայտարարվել, որը շարունակվում է մինչև այժմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *