Ինչքա՞ն են կազմել 2018 թվականի պաշտպանական ոլորտի ընթացիկ ծախսերը. (փետրվար)

2018 թվականի ընթացիկ երկու ամսում Հայաստանի պաշտպանական բյուջեից ծախսվել է մոտ 22 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին պարզ է դառնում e-gov.am կայքի «ինտերակտիվ բյուջե» բաժնից:

21 մլրդ 805 մլն դրամից մոտ 21 մլրդ 500 հազար դրամը ուղղվել է «ռազմական պաշտպանությանը»:

e-gov.am. էկրանի պատկերը (screenshot) մարտի 1-ի, 2018 թ.

e-gov.am. էկրանի պատկերը (screenshot) մարտի 1-ի, 2018 թ.

Մոտ 22 միլիարդից փետրվարին ծախսվել է ավելի քան 11 մլրդ դրամը։

Ամիս Ծախսված գումարը
Հունվար ավելի քան 10 մլրդ
Փետրվար ավելի քան 11 մլրդ

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնել էր, որ ավելացված գումարի զգալի մասը ուղղվելու է հիմնականում զենք-զինամթերքին և սպառազինությանը: 

2018 թվականի բյուջեի օրենքով պաշտպանության ոլորտի ծախսերը կազմում են 247 մլրդ դրամ, որը 2017-ի բյուջեն գերազանցում է 18,15 տոկոսով (38 մլրդ դրամով):

Ոլորտը 2018 (հզր դրամ)
Պաշտպանություն (ընդհանուր) 247,895,878.2
Ռազմական պաշտպանություն 238,245,614.3
Արտաքին ռազմական օգնություն 117,011.7
Հետազոտական և նախագծային աշխատանքներ 2,433,461,4
Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) 7,099,790,8

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *