Ֆրանսիայի, Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են Արևելյան Ղուտայի հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 4-ին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Կողմերը հիմնականում քննարկել են Սիրիայի Արևելյան Ղուտայի շրջանում իրավիճակը: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի նախագահականի կայքը (1, 2):

Ըստ հայտարարության՝ Ռոհանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը կոչ է արել Իրանին ճնշել Սիրիայի կառավարությանը Արևելյան Ղուտայում գործողությունները դադարեցնելու համար:

Արևելյան Ղուտան ավերակների է վերացվել սիրիական հակամարտության արդյունքում

Արևելյան Ղուտան ավերակների է վերացվել սիրիական հակամարտության արդյունքում

Նշենք, որ առաջիկայում նախատեսվում է նաև Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանի այցը Թեհրան: Հանդիպումների օրակարգում ընդգրկված է նաև սիրիական համակարտությունը:

Ֆրանսիական կողմի հայտարարության համաձայն՝ նախագահ Մակրոնը Էրդողանի հետ զրույցում հայտարարել է, որ անմիջապես միջոցները պետք է ձեռնարկվեն, մասնավորապես Ռուսաստանի և Իրանի կողմից, որպեսզի սիրիական կողմը ընդունի ՄԱԿ-ի բանաձևերը:

Փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Սիրիայում նվազագույնը 30 օր ժամկետով հումանտիար հրադադար հաստատելու բանաձև էր ընդունել: Փետրվարի 27-ից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Արևելյան Ղուտա արվարձանում ժամանակավոր հրադադար պետք է հաստատվեր:

Սակայն բանաձևի ընդունումից հետո լուրեր տարածվեցին, որ կառավարական ուժերը շարունակել են  ցամաքային գործողություններ իրականացնել, ինչպես նաև հարվածել զինյալների դիրքերին, ինչի արդյունքում սպանվել և վիրավորվել են նաև մեծ թվով քաղաքացիականներ, այդ թվում՝ երեխաներ:

Հիշեցնենք, որ Արևելյան Ղուտան վերահսկում են տարբեր զինյալ խմբավորումներ: 2018 թ. փետրվարի սկզբից Սիրիայի կառավարությունն արվարձանն ազատագրելուն ուղղված լայնամաշտպաբ ռազմագործողություն է սկսել: Գործողությունների ընթացքում թիրախային գոտում հայտնվել են նաև խաղաղ բնակիչներ:

Սիրիայում վերջին շրջանում ծավալված գործընթացներին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *