Ռուսաստանը որոշել է թարմացնել ավիակիրների պարկը. հայտարարել է ՌԴ ՊՆ ռազմածովային ուժերի նավաշինական ինստիտուտի և սպառազինության ռազմաուսումնական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Մաքսիմովը: Ավիակրին զուգահեռ նաև կձևավորվի նոր ավիախումբ և տեղակայման նոր համակարգ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Իզվեստիա» լրատվակայքը:
Նախատեսվում է, որ նոր ավիակրի վրա պետք է տեղակայվեն ռուսաստանյան արատադրության Սու-57 կործանիչները, որոնք դեռևս ՌԴ զինուժի սպառազինություն չեն ընդունվել: Սու-57-ը պետք է ադապտացվի ավիակրի տախտակամածին և թափառքի համակարգի (разгонноое устройство) օգնությամբ թռիչքին:
Նոր ավիակիրը նախատեսվում է համալրել ոչ միայն թափառքի համակարգով, այլ նաև ցատկահարթակով:
Ավելացնենք, որ Սու-57 կործանիչների 3 օրինակ մարտական պայմաններում փորձարկումների նպատակով ընթացիկ տարվա՝ 2018 թ. փետրվարին, ուղարկվել է Սիրիայում ՌԴ ԶՈւ «Հմեյմիմ» ավիաբազա:
Ներկայում ՌԴ ԶՈւ սպառազինությունում կա ընդամնեը մեկ ավիակիր՝ «Ադմիրալ Կուզնեցով»: Այդ ավիակրը Սիրիայում մարտական գործողությունների մանսկեցլեւոց հետո այժմ վերանորոգվում է: Գործողության ընթացքում ավիակրի թերությունների պատճառով կործանվել է ՌԴ զինուժի երկու ռազմական ինքնաթիռ՝ ՄիԳ-29Կ և Սու-33 կործանիչներ:
First satellite images show two Russian 5th generation Sukhoi Su-57 at Khmeimim air base in Latakia, Syria. Via @imagesatint pic.twitter.com/JqAAx5K44Q
— monitoring (@warsmonitoring) February 24, 2018