Պահեստազորային սպաների և շարքային կազմի հավաքներ ՊԲ-ում

Պաշտպանության բանակի զորամասերից մեկում անցկացվել են պահեստազորային սպաների հավաքներ, որոնց ընթացքում սպաները ծանոթացել են բանակի սպառազինությունը համալրած նոր սարքավորումներին: Այս մասին հայտնի է դառնում ՊԲ «Գոյամարտ» հեռուստանախագծի հերթական թողարկումից:

Զորամասի հրետանու շտաբի պետի խոսքով՝ նպատակն է, որ հարկ եղած դեպքում պահեստազորի սպաները կանգնած լինեն իրենց շարքերում:

ՊԲ 2018 թվականի պատրաստության պլանի համաձայն միավորումներում և զորամասերում ըստ առանձին ուղղությունների անցկացվել են պահեսատազորային կազմի հավաքներ, այդ թվում նաև շարքային կազմի հետ:

Բանակի առանձին զենիթահրթիռային առանձին բրիգադներից մեկում ուսումնավարրժական հավաքների ընթացքում պասհեստազորային շարքային կազմը ստացել է անհրաժեշտ գիտելիքներ՝ հարկ եղած դեպքում երկրի օդային պաշտպանությանը մասնակցելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *