Աբխազիայում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ ռազմաբազայի զենիթահրթիռային ստորաբաժանումների նորակոչիկները վարժանքների ընթացքում Ս-300 և «Օսա-ԱԿՄ» ԶՀՀ-ներով խոցել են պայմանական հակառակորդի օդային թիրախները։ Այս մասին փետրվարի 22-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։
Վարժանքների սկզբին զինծառայողները տագնապով ոտքի են հանվել։ Ռադիոտեղորոշման կայանների միջոցով նորակոչիկները հայտնաբերել են հակառակորդի պայմանական հրթիռները և ավիացիան, այնուհետև խոցել դրանք։
Նախքան վարժանքները զինծառայողները յուրացրել են ՀՕՊ համակարգերի մարտավարատեխնիկական բնութագրերը։ Մարտի կեսերին նորակոչիկները կանցկացնեն նաև մարտական կրակով վարժանքներ։
Վարժանքներին ընդհանուր առմամբ ներգրավվել են շուրջ 300 զինծառայող, շուրջ 100 միավոր զինտեխնիկա։