Փետրվարի 22-ին Տավուշում ՀՀ ԶՈւ զինծառայող է վիրավորվել

Փետրվարի 22-ին Տավուշի մարզի ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում հրազենից վիրավորվել է ժամկետային զինծառայող: Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին «Առավոտ» լրատվակայքի հետ զրույցում հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Կայքը նաև հայտնում է, որ Բերդ քաղաքի զինհոսպիտալում վիրահատության ժամանակ զինվորի աջ թոքի կեսը հեռացվել է: Զինծառայողը եղել է գիտակցության մեջ: Նա փետրվարի 22-ին տեղափոխվել է Երեւան, կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ զինծառայողի ծնողները կատարվածի վերաբերյալ իրազեկված են, ինքը հավելյալ ոչինչ չի կարող հայտնել :

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *