ՌԴ ԶՈւ հրետանավորները վարժանքներ են արել Չեչնիայում

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Չեչնիայում տեղակայված 58-րդ համազորային բանակի մոտոհրաձգային ստորաբաժանումների հրետանավորները մարտական կրակով վարժանքներ են անցկացրել «Ալպիյսկիյ» և «Գվարդեեց» զորավարժարաններում։ Այս մասին փետրվարի 21-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքներին ընդհանուր առմամբ ներգրավվել են ավելի քան 400 զինծառայող, 50-ից ավելի զինտեխնիկա։ Վարժանքներին ներգրավվել են նաև հետախուզության, կապի ստորաբաժանումներ, անօդաչու թռչող սարքերի հաշվարկներ։

«Ակացիա» ինքնագնաց հրետանային համակարգ

«Ակացիա» ինքնագնաց հրետանային համակարգ

Լեռնաանտառային տեղանքում զինծառայողները մշակել են հետախուզություն վարելու, կրակին նախապատրաստվելու, կրակի կառավարման հարցեր։

Վարժանքներին հրետանավորները կրակել են «Ակացիա» 122 մմ ինքնագնաց հաուբիցներով, «Սանի» ականանետներով, «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *