Պրոասադական ուժերի երկրորդ խումբը հասել է Աֆրին. «ՍԱՆԱ»

Փետրվարի 21-ին տեղեկություններ են տարածվել, որ Սիրիայի Աֆրին շրջան է հասել կառավարական բանակի կողմից կռվող «Սիրիայի ժողովրդական ուժերի» երկրորդ խումբը: Այս մասին հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:

Ըստ սիրիական  գործակալության՝ պրոասադական ուժերը Աֆրինում են Թուրքիայի զինուժի ագրեսիայի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ» պայքարելու համար:

Սիրիական աղբյուրները հայտնում են, որ պրոասադական ուժերի երկրորդ խումբը հասել է Աֆրին. նկարը՝ «ՍԱՆԱ» գործակալության

Սիրիական աղբյուրները հայտնում են, որ պրոասադական ուժերի երկրորդ խումբը հասել է Աֆրին. նկարը՝ «ՍԱՆԱ» գործակալության

«ՍԱՆԱ» գործակալության թղթակիցը հայտնում է, որ «ժողովրդական ուժերի» նոր խումբը Աֆրին է հասել Հալեպ-Նուբոլ ճանապարհով: Աղբյուրը նաև հայտնում է, որ փետրվարի 20-ին Աֆրին մեկնած խումբը ենթարկվել է Թուրքիայի զինուժի հրետակոծությանը:

Ավելի վաղ տեղեկությունը տարածվել է նաև սոցցանցերում:

Միևնույն ժամանակ քուրդ-արաբական ուժերի կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորման հրամատարությունը հայտարարել է, որ Թուրքիայի զինուժի հրետակածության հետևանքով սպանվել է Դամասկոսի հովանավորյալ ուժերի 2 մարտիկ, 3-ն էլ վիրավորվել են և հոսպիտալացվել: Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Սիրիայի կառավարական բանակի կողմից կռվող ուժերը մտել են Աֆրին:  Ավելի ուշ թուրքական կողմը հայտարարել է, որ իրենք հրետակոծել են սիրիական ուժերին, ինչի հետևանքով դրանք հեռացել են Աֆրինից: Տարածվել էին նաև տեսանյութեր հրետակածությունից: Սակայն հնարավոր չէ վստահորեն պնդել, որ պրոասադական ուժերը հեռացել են: Այս մասին առավել մանրամասն այստեղ:

Աֆրին սիրիական բանակի հովանավորյալ ուժերին ուղարկելու մասին տեղեկությունների տարածումից հետո թուրքական կողմը հայտարարեց, որ Թուրքիայի զինուժին ոչինչ չի կարող կանգնեցնել:

Հավելենք, որ Թուրքիան Աֆրինում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ի, դեմ գործողությունը սկսել է հունվարի 20-ից: Գործողությանը ներգրավված են թուրքական զինուժը, ժանդարմերիան, նրանց աջակցող զինյալները:

Դատելով արդեն մեկ ամիս շարունակվող գործողությունից՝ Թուրքիան բավականին մեծ թվով կորուստներ է կրել, այդ թվում՝ տեխնիկայի: Թուրքիան արդեն իսկ կորցրել է առնվազն 34 զինծառայող: Բացի այդ, Թուրքիայի կողմից հիմնական ցամաքային գործողություններին ներգրավված են Թուրքիայի հովանավորյալ զինյալներ, որոնց կորուստների մասին չի հայտարարվում:

Քարտեզի աղբյուրը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *