Թուրքիան Կարսում զորավարժություն կանի փետրվարի 24-ից մինչև մարտ և ապրիլից մինչև հունիս

Ընթացիկ տարվա փետրվարի 24-ից մինչև մարտի 5-ը և ապրիլի 2-ից մինչև հունիսի 13-ը Թուրքիայի զինուժը վարժանքներ կանցկացնի Կարսի Աքբաբա զորավարժարանում: «Աքբաբայում», հարակից տարածքներում, այդ թվում նաև՝ օդային տարածքում մուտքի արգելք է սահմանվել:  Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը փետրվարի 20-ին հրապարակել է «Ժամանակավոր անվտանգության գոտի» հայտարարված տարածքի կոորդինատները:

Վարժանքների ընթացքում կրակի բարձրությունը չպետք է գերազանցի 14000 ֆուտը (շուրջ 4267 մ)։ Այսինքն, առնվազն այդ բարձրության վրա, որևէ ավիափոխադրամիջոց չպետք է անցնի: Միջադեպերից խուսափելու համար վարժանքները կկոորդիանցեն Կարսի քաղաքացիական օդանավակայանի համապատասխան մասնագետների հետ:

Հատկանշական է, որ Թուրքիայի ԶՈւ նույն զորավարժարանում հունվարի 15-ից մինչև փետրվարի 23-ն անցկացվում է մեկ այլ զորավարժություն: Այս մասին հայտնի էր դարձել դեռևս 2017 թ. հոկտեմբերին Թուրքիայի ԶՈւ ԳՇ հրապարակած կոորդիանտներից: Կարսում Թուրքիայի ԶՈւ զորավարժությունները պարբերական բնույթ են կրում և անցկացվում են տարվա գրեթե բոլոր եղանակներին ու ամիսներին: երբեմն վարժանքներին մասնակցում է նաև Ադրբեջանը:

2017 թվականը ևս բացառություն չէր: առնվազն դատելով միայն Թուրքիայի ԶՈւ ԳՇ հրապարակած տվյալներից՝ նախորդ տարի Կարսում խոշոր վարժանքներ են անցկացվել.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *