Փետրվարի 20-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը այցելել է Հորդանան, հանդիպել է այդ երկրի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մահմուդ Ֆրեիհաթին: Ըստ թուրքական կողմի՝ հանդիպմանը կնքվել է ռազմական համագործակցության համաձայնագիր: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Կողմերը քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային, ինչպես նաև երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցությունը ընդլայնելու հարցրեր:
Հուլուքի Աքարը հանդիպել է նաև Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդին: Փետրվարի 19-ին էլ Հորդանան է այցելել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: Նա մի շարք հանդիպումներ է ունեցել: Չավուշօղլուն մասնավորապես հադիպել է Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդին և արտգործնախարարին:
Նշենք, որ Թուրքիայի և Հորդանանի զինված ուժերն ակտիվորեն համագործակցում են՝ հաճախ անցկացնելով նաև համատեղ զորավարժություններ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Գերմանիայի միջև տարաձայնությունների արդյունքում Գերմանիան դուրս բերեց իր զորքերը և ինքնաթիռները Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից՝ տեղափոխելով դրանք Հորդանան: