Մայիսին Կարսում անցկացվելու է եռափուլ զորավարժություն

Մայիսի 8-26-ն ընկած ժամանակահատվածում թուրքական զինուժը երեք փուլից բաղկացած զորավարժություն կանցկացնի Կարսի նահանգի տարածքում: «Աքբաբա» զորավարժարանում և հարակից տարածքներում հայտարարվել է «ժամանակավոր անվտանգության գոտի»: 

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը մայիսի 3-ին հրապարակել է կողմանի անձանց մուտքն արգելված տարածքների կոորդինատները:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը ուղղակիորեն զորավարժության անցկացման վայրը չի հայտնում: Հրապարակվում են կոորդինատներ, որոնց ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ վարժանքները նախատեսված է անցկացնել Կարսի օդանավակայանի և Աքբաբա քաղաքի միջև ընկած տարածքում՝ «Աքբաբա» զորավարժարանում։

Զորավարժության ընթացքում կրակի արձակման բարձրությունը չպետք է գերազանցի 14000 ֆուտը (մոտավորապես 4267 մ)։ Միջադեպերից խուսափելու համար զորավարժության անցկացումը կոորդիանցվելու է Կարսի օդանավակայանի հսկիչների հետ:

Հիշեցնենք, որ Կարսում եռափուլ վարժանքներ անցկացվել են նաև ապրիլի 10-24-ն ընկած ժամանակահտվածում: Ավելի վաղ՝ փետրվարին, անցկացվել են ձմեռային վարժանքներ:

Զորավարժություններից հրապարակված լուսանկարներ

2015 թ. զորավարժություններից հրապարակված լուսանկարներ

Թուրքիայի զինված ուժերի զորավարժությունը Կարսի «Աքբաբա» զորավարժարանում

Թուրքիայի զինված ուժերի զորավարժությունը Կարսի «Աքբաբա» զորավարժարանում. (արխիվ)

Թուրքական զինուժի վարժանքներ Կարսում. 14-16 փետրվարի 2017 թ.

Թուրքական զինուժի վարժանքներ Կարսում. 14-16 փետրվարի 2017 թ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *