Փետրվարի 16-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են, որ թուրքական զինուժի ցամաքային զորքերի 3-րդ բանակի 9-րդ ԲԿ 14-րդ մեխանիզացված բրիգադի զինծառայողները փետրվարի 14-16-ին Կարսի «Աքբաբա» զորավարժարանում անցկացրել են «Ձմեռային վարժանքներ ” 2017» զորավարժության ակտիվ փուլը: Փոխանցում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Զորավարժությանը ներգրավված են նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի և ցամաքային զորքերի ավիացիայի ստորաբաժանումներ:
Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ վարժանքներին ներգրավված է Թուքրիայի ԶՈւ 1378 զինծառայող:
Հիշեցնենք, որ վարժանքների փուլի մեկնարկի մասին հայտնի էր դարձել դեռևս 2017 թ. հունվարի վերջին՝ Թուրքիայի ԶՈւ հրապարակած կոորդինատներից: