ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հետախույզները վարժանքներ են անում Հայաստանում

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումները վարժանքների ընթացքում լեռնաանտառային տեղանքում խաղարկել են պայմանական հակառակորդի կարևոր փաստաթղթերը ձեռք բերելու և գերիներ վերցնելու գործողություններ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հետախույզների դեսանտավորման վարժանքները Հայաստանում (արխիվ)

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հետախույզների դեսանտավորման վարժանքները Հայաստանում (արխիվ)

Վարժանքների սցենարի համաձայն՝ հետախույզների մի խումբը հանդես է եկել որպես պայմանական հակառակորդ և իրականացրել  դարանակալման և քողարկման գործողություններ։

Հետախույզների մյուս խումբը վերցրել է գերիներ և գաղտի տեղեկություն պարունակող փաստաթղթեր։ Այնուհետև հետախույզները պայթեցնելով շարքից հանել են պայմանական հակառակորդի մի քանի միավոր զրահատեխնիկա։

Հեռանալիս հետախույզները հետ են մղել իրենց հետապնդող խմբի հարձակումը, այդ ընթացքում իրականացվել են նաև տարհանման և պայմանական վիրավորներին առաջին բուժօգնություն տրամադրելու գործողություններ։

Վարժանքներին ներգրավվել են ավելի քան 200 զինծառայող և շուրջ 50 միավոր զինտեխնիկա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *