ՊԲ հավաքների ընթացքում անցկացվել են հոգեբանական արգելագոտու հաղթահարման վարժանքներ

ՊԲ հրամանատարական հավաքների շրջանակներում դաշտային պայմաններում անցկացվել է հոգեբանական արգելագոտու հաղթահարում թեմայով պարապմունք, որի ընթացքում ցուցադրվել է, թե իրական մարտական գործողություննների պայմաններում ինչպես պետք է հաղթահարել հոգեբանական արգելքները և հասնել ցանկալի արդյունքների։

«Մենք ցուցադրեցինք, թե ինչպեսս պետք է անցկացվի պարապմունքը նորակոչիկի հետ: Եվ ինչպես պիտի նա հարմարվի այն բոլոր դժվարություններին, որոնց պետք է առնչվի այս երկու տարվա ընթացքում: Ես կարևորում եմ այս պարապմունքը և նաև պահանջել եմ բոլոր ԱՀՏԱԳ տեղակալներին՝ յուրաքանչյուր զորավարժության ժամանակ և յուրաքանչյուր նախապատասրաստական գումարտակում անցկացվի», – նշել է ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը:

ՊԲ «Գոյամարտ» հեռուստածրագրի հերթական թողարկումից հայտնի է դարձել, որ ՊԲ 2017 պատրաստության պլանի համաձայն բանակի բոլոր գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվել են հրամանատարական հավաքներ:

ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերի և միավորումների ուսումնանյութական բազայի հիմքի վրա կազմակերպվել են ընդհանուր և նեղ մասնագիտացված պարապմունքներ։

Հավաքներին սպաները տեսական պարապմուքններին զուգահեռ մասնակցել են նաև ցուցադրական և գործնական պարապմունքների։ Մեթոդական ցուցումներ է տվել նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *