Թուրքիայի զինուժը հրետակոծել է Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դիրքերը

Հունվարի 14-ին Թուրքիայի զինուժը հրետակոծել է Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորման և դրա ռազմական թևի՝ YPG-ի, դիրքերը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ T-155 Fırtına հաուբիցներ

Թուրքիայի ԶՈւ T-155 Fırtına հաուբիցներ

Թուրքական կողմի պնդմամբ՝ քրդական ուժերի ուղղությամբ ավելի քանի 40 կրակոց է արձակվել: Հրետակոծությունը իրականացրել են Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի՝ Սիրիայի հետ սահմանին տեղակայված հրետանային ստորաբաժանումներրը:

«Հյուրիեթ» պարբերականի փոխացնմամբ՝ Թուրքիայի զինուժը կրակել է «Ֆըրթընա» ինքնագնաց հրետանային համակարգերով  և նռնականետներով:

Նշենք, որ Թուրքիան միևույն ժամանակ շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանային նահանգներում, իսկ թուրքական իշխանություններն էլ չեն դադարում սպառնալ Աֆրինում քրդերի դեմ գործողություններ իրականացնելով:

Հունվարի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինչպես Սիրիայում «Եփրատի բահան» գործողության ընթացքում զորքեր մտցրեցին, այդպես էլ  Աֆրին «մի գիշեր հանկարծակի կարող են գալ»: Իսկ հունվարի 15-ին Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իրենք «հնարավոր կարճ ժամանակում» գործողություն կսկեն Աֆրինում և Մանբիջում: 

Այս խնդրին ավելի մանրամասն անդրադարձել ենք հետևյալ հոդվածում.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *